Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ծանուցում ԵԴ/46988/02/21 քաղաքացիական գործով

22.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Գևորգ Համայակի Հայրապետյանին
/Հասցե՝ ք. Երևան, Նոր Արեշ 5-րդ փ., տուն 28/3/

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր Հովհաննես Ղազարյանի) (այսուհետ՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/46988/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Սվետլանա Համայակի Հայրապետյանի ընդդեմ Գևորգ Հմայակի Հայրապետյանի՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 5-րդ փողոց, թիվ 28/3 հասցեում գտնվող 45.6 քմ մակերեսով շինություններից և 0.00952 հա մակերեսով հողամասից հայցվորին հասանելիք 1/3 բաժնեմասը, իսկ 89.15 քմ մակերեսով հողամասից 1/2 բաժնեմասն առանձնացնելու, անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին:
20.09.2022թ.-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 15.12.2022թ. ժամը 10:40, Դատարանում, «Աջափնյակ 2» նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան փ., թիվ 41 Ա շենք, 10-րդ հարկ, թիվ 11-րդ դատական նիստերի դահլիճ):
Առաջարկում ենք նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը (անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով՝ դրա առկայության դեպքում)։
Տեղեկացվում է, որ դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելն արգելք չէ գործի քննության համար (նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ)։

Դատավորի օգնական Ս. Պողոսյան

Հասցե` 0057, ք․ Երևան, Հալաբյան 41 ա,

Հեռ..` 010-511-813(431)

Էլ. փոստ`