Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ծանուցում ԵԴ/0042/02/21 քաղաքացիական գործով

22.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայցվոր՝ «Նորք-7» ՍՊ ընկերությանը
/Հասցե՝ ք. Երևան, Վիլնյուսի 65/

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր Հովհաննես Ղազարյանի) (այսուհետ՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/46988/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «Նորք-7» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գրիգոր Ներսիսյանի՝ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գրիգոր Ներսիսյանի 15.12.2020թ.-ի թիվ ՍՑ-ՆԳ-2020/253 որոշումը վերացնելու պահանջի մասին:
20.09.2022թ.-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 15.12.2022թ. ժամը 11:30, Դատարանում, «Աջափնյակ 2» նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան փ., թիվ 41 Ա շենք, 10-րդ հարկ, թիվ 11-րդ դատական նիստերի դահլիճ):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Առաջարկում ենք նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը (անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով՝ դրա առկայության դեպքում)։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ պատասխանողին Դատարանի կողմից ուղարկված ծանուցումը վերադարձվել է Դատարան՝ «Համաձայն ՀՀ վարչապետի 19.07.2022թ. թիվ 843-Ա որոշման՝ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գրիգոր Ներսիսյանի ազատվել է զբաղեցված պաշտոնից» մակագրությամբ:

Հասցե` 0057, ք․ Երևան, Հալաբյան 41 ա,

Հեռ..` 010-511-813(431)

Էլ. փոստ`