Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ծանուցում ԵԴ/23918/02/21 քաղաքացիական գործով

22.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայցվոր՝ Նաիրի Օնիկի Ղազարյանին
/Հասցե՝ ք. Երևան, Սարի Թաղ., 3-րդ շարք, 12/2 տուն/
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր Հովհաննես Ղազարյանի) (այսուհետ՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/23918/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Նաիրի Օնիկի Ղազարյանի ընդդեմ Համլետ Հայկի Ղազարյանի և Արեգնազան Արտավազդի Ավագյանի՝ Երևան քաղաքի Քանաքեռ Մանկան քաղաքի թիվ 14 հասցե մուտք գործելու սահմանափակումները վերացնելուն և Երևան քաղաքի Քանաքեռ Մանկան քաղաքի թիվ 14 հասցեի չափագրման աշխատանքներին չխոչընդոտելուն՝ պատասխանողներ Համլետ Հայկի Ղազարյանին և Արեգնազան Արտավազդի Ավագյանին պարտավորեցնելու պահանջների մասին:
20.09.2022թ.-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 15.12.2022թ. ժամը 10:15-ին, Դատարանում, «Աջափնյակ 2» նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան փ., թիվ 41 Ա շենք, 10-րդ հարկ, թիվ 11-րդ դատական նիստերի դահլիճ):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Առաջարկում ենք նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը (անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով՝ դրա առկայության դեպքում)։


Դատավորի օգնական Ս. Պողոսյան

Հասցե` 0057, ք․ Երևան, Հալաբյան 41 ա,

Հեռ..` 010-511-813(431)

Էլ. փոստ`