Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ծանուցում ԵԴ/23918/02/21 քաղաքացիական գործով

22.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Համլետ Հայկի Ղազարյանին
/Հասցե՝ ք. Երևան, Արաբկիր, Շրջանցիկ թունել 50/5 տուն/
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր Հովհաննես Ղազարյանի) (այսուհետ՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/23918/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Նաիրի Օնիկի Ղազարյանի ընդդեմ Համլետ Հայկի Ղազարյանի և Արեգնազան Արտավազդի Ավագյանի՝ Երևան քաղաքի Քանաքեռ Մանկան քաղաքի թիվ 14 հասցե մուտք գործելու սահմանափակումները վերացնելուն և Երևան քաղաքի Քանաքեռ Մանկան քաղաքի թիվ 14 հասցեի չափագրման աշխատանքներին չխոչընդոտելուն՝ պատասխանողներ Համլետ Հայկի Ղազարյանին և Արեգնազան Արտավազդի Ավագյանին պարտավորեցնելու պահանջների մասին:
20.09.2022թ.-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 15.12.2022թ. ժամը 10:15-ին, Դատարանում, «Աջափնյակ 2» նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան փ., թիվ 41 Ա շենք, 10-րդ հարկ, թիվ 11-րդ դատական նիստերի դահլիճ):
Առաջարկում ենք նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը (անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով՝ դրա առկայության դեպքում)։
Տեղեկացվում է, որ դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելն արգելք չէ գործի քննության համար (նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ)։

Դատավորի օգնական Ս. Պողոսյան

Հասցե` 0057, ք․ Երևան, Հալաբյան 41 ա,

Հեռ..` 010-511-813(431)

Էլ. փոստ`