Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/4673/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

22.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետ

Պատասխանող՝ Ներսես Աթոյանին
/ՀՀ ԼՄ գ. Գոգարան/

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Սիրվարդ Ժորիկի Պետրոսյանի, Իշխան Աթոյանի, Ներսես Աթոյանի` բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Գործով նախնական դատական նիստ է նշանակվել 2022թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 10:40-ին /ՀՀ, ք. Տաշիր, Ջահուկյան 19/:
Պատասխանող՝ Ներսես Աթոյանին /ՀՀ ԼՄ գ. Գոգարան/ ուղարկված գրությունը կից փաստաթղթերով փոստային ծառայությունից հետ են վերադարձվել <<տեղափոխված>> նշումով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ ԼՄ ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` (0254)2-25-15

Էլ. փոստ`