Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/23160/02/22 քաղաքացիական գործով <<Հով-Նոր>> ՍՊ ընկերության վերաբերյալ դատական ծանուցագիր

28.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/23160/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՄԱՍԻՆ

08 օգոստոսի 2022 թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր Արամ Մկրտչյան/, ծանոթանալով <<Ռիո>> ՓԲ ընկերության հայցադիմումին ընդդեմ <<Հով-Նոր>> ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

06.05.2022 թվականին <<Ռիո>> ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ <<Հով-Նոր>> ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը նույն օրը մակագրվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Փիլոսյանին:
19.05.2022 թվականին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Ա. Փիլոսյան/ որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
22.07.2022թ. հայցադիմումը կրկին ներկայացվել է, նույն օրը մակագրվել է դատավոր Ա. Մկրտչյանին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 05.08.2022 թվականին:
Հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ և 200-րդ հոդվածներով, դատարանը

ՈՐՈՇԵՑ

Հայցադիմումն ընդունել վարույթ, այն ներկայացման օր համարել 06.05.2022թ.:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.

Հեռ..` +37410511813 / 438/

Էլ. փոստ`