Թիվ ԵԴ/39507/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացում
28.09.2022
Հարություն Արթուրի Համազասպյանին
/ ՀՀ, քաղաք Երևան, Շարուրի փողոց, 28/2 շենք, բնակարան 71/
Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը.
Հայտնվում է, որ թիվ ԵԴ/39507/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի «ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Հարություն Արթուրի Համազասպյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին՝ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ ք.Երևան, Մ. Խորենացի 162 Ա հասցեում ՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ վերը նշված քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2022 թվականի դեկտեմբերի 13-ին` դատական իշխանության պաշտոնական կայքում:
Դատավոր՝ Լիզա Գրիգորյան