Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Թիվ ՎԴ/0174/05/22 վարչական գործով Երրորդ անձ Աշխեն Սարիբեկյանին /ք.Երևան, Արաբկիր 29 փողոց, 1 շենք, բն.1/

28.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչաական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Նարեկ Դավիթի Երիցյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Յուրիկ Մելքոնյան, Գագիկ Յուրիկի Մելքոնյան, Միքայել Մելքոնյան, Աշխեն Սարիբեկյան՝ համադրվող գույքի մասով ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 07.07.2006 թվականի թիվ 2186681 սեփականության իրավունքի վկայականով հավաստվող իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 24-ին, ժամը՝ 11:30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 23/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐ ԱՆՆԱ ԴԻԼԲԱՐՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Ա․ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-19 /252/

Էլ. փոստ`