Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/20756/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԵԴ/20756/02/20
Հայցվոր՝ Վարդան Բադասյանի ներկ.՝ Տաթևիկ Սարգսյանին
ՀՀ, ք. Երևան, Արամի 64, Բուլվար Պլազա, 136 գրասենյակ
Պատասխանողներ՝ Նարեկ Մանթաշյանին
ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Չերնիշևսկու փող. 41
Ներկայացուցիչ՝ Արփի Հովհաննիսյանին
ՀՀ, ք. Երևան, Չայկովսկու փող., շենք 34, բն. 19
«Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի ներկ.՝ Լարիսա Բաղդասարյանին
ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 8/1
<<Նյուզ Էյեմ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ՝ Արամազդ Կիվիրյանին
ք. Երևան,Նալբանդյան 5, գրասենյակ 37
Ալտերնատիվ.Էյէմ-ին
ք. Երևան, Գ. Նժդեհի փողոց 45 շենք, բն 32
Այպրես.ԷյԷմ-ին
ք. Երևան, Նորքի 9-րդ զանգված, Վիլնյուսի 93 շենք, բն. 4
«Դատաբլոգ» ՍՊԸ-ին
ՀՀ, ք.Երևան, Եղվարդի խճուղի 1
«Անալիտիկ» ՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Ավետ Ավետիսյան փ., 76 շ.
«168 ժամ» ՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Պուշկին 3ա շենք, 2-րդ հարկ
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա. Սուքոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Վարդան Նորիկի Բադասյանն ընդդեմ Նարեկ Նահապետի Մանթաշյանի, Նյուզ ԷյԷմ ՍՊԸ-ի, «Դատաբլոգ» ՍՊԸ-ի, «Անալիտիկ» ՍՊԸ-ի, «168 ժամ» ՍՊԸ-ի, «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի, Ալտերնատիվ.Էյէմ-ի և Այպրես.ԷյԷմ-ի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, համապատասխանող հանդիսացող լրատվության միջոցներով հերքումը հրապարակելու և պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 06-ին, ժամը 14:30-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ, 2-րդ դահլիճ), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Միևնույն ժամանակ, ծանուցում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ 1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Դատավորի օգնական՝ Լ. Քոչարյան

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 010 511 813 /ներքին՝ 434/

Էլ. փոստ`