Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ծանուցում Թիվ Թիվ ԵԴ/29268/02/20 քաղաքացիաակն գործով

29.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/29268/02/20
«27» սեպտեմբերի 2022թ.
Պատասխանող Քնարիկ Բարեղանի Չիբուխչյանին
/Հասցե՝ ք. Երևան, Շիրակի 4-րդ նրբանցք, 7 ա շենք, բն. 29/
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր Հովհաննես Ղազարյանի) (այսուհետ՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/29268/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Անահիտ Արտաշեսի Գաբրիելյանի սնանկության գործով կառավարիչ Արման Միքայելյանի ընդդեմ Հայկ Խաչատուրի Չիբուխչյանի, Պայծառ Բագրատի Չիբուխչյանի, Քնարիկ Բարեղանի Չիբուխչյանի, Հասմիկ Խաչատուրի Չիբուխչյանի, Խաչատուր Պայծառի Չիբուխչյանի, երրորդ անձ՝ Անահիտ Գաբրիելյան՝ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժնեմասն առանձնացնելու, կամ համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից արժեքը վճարելու, կամ անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
27.09.2022թ.-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 15.12.2022թ. ժամը 16:30, Դատարանում, «Աջափնյակ 2» նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան փ., թիվ 41 Ա շենք, 10-րդ հարկ, թիվ 11-րդ դատական նիստերի դահլիճ):
Առաջարկում ենք նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը (անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով՝ դրա առկայության դեպքում)։
Տեղեկացվում է, որ դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելն արգելք չէ գործի քննության համար (նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ)։

Դատավորի օգնական Ս. Պողոսյան

Հասցե` 0057, ք․ Երևան, Հալաբյան 41 ա,

Հեռ..` 010-511-813(431)

Էլ. փոստ`