Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/55740/02/21 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

30.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Աջափնյակ -2 նստավայր` ք.Երևան, Հալաբյան 41ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ h.shahnazaryan@court.am


Գործ թիվ ԵԴ/55740/02/21
<<30>> սեպտեմբերի 2022թ.

Քաղաքացիական գործով պատասխանող
ԱՁ Գոռ Ստեփանյանին
/Երևան, Գալշոյան 8/1-8//

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ ԱՁ Գոռ Սեյրանի Ստեփանյանի, Լուսինե Սուրենի Բուդաղյանի, Սիրանուշ Մարտինի Գևորգյանի՝ 6.199.898,20 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2022 թվականի նոյեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա):
Դատարանը նախնական դատական նիստի ընթացքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված գործողությունները կատարելուց հետո, ղեկավարվելով նույն օրենսգրքի 174-րդ հոդվածով կայացրել է նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշում:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ սահմանված կարգով Դուք տեղեկացվում եք, որ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա):
Ձեզ պարզաբավում է, որ կարող եք ծանոթանալ գործի նյութերին, ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը՝ Դատարանի գրասենյակ նախապես ներկայացված դիմումի հիման վրա:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`