Թիվ ԵԴ/44435/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
04.10.2022
Թիվ ԵԴ/44435/02/22 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր
ՀՀ Կոտայքի մարզի «Բյուրեղավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին
/հասցեն` Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Ս.Վարդանյան 2/
Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան քաղաքացիական գործով որպես պատասխանող ըստ հայցի «ԱԼԼ Գրուպ» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի «Բյուրեղավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի` ՀՀ Կոտայքի մարզի «Բյուրեղականի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի և «ԱԼԼ Գրուպ» ՍՊԸ-ի միջև 08.06.2022թ. կնքված «ԲՀԴ-ԳՀԱՇՁԲ-22/1» ծածկագրով գնման պայմանագիրը Բյուրեղավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ.Սարգսյանի կողմից միակողմանի լուծելու մասին որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2022թ. հոկտեմբերի 20-ին` ժամը 14:30-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Հ.Ներսիսյան 10, դահլիճ՝ 8, /ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ժ.ԻՇԽԱՆՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 243635
Էլ. փոստ`