Թիվ ԵԴ/8056/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
06.10.2022
ԴԴ 9.1
Քաղաքացիական գործով երրորդ անձ
Աիդա Ոսկանյան
/ք․ Երևան, Աղբյուր Սերոբի 3շենք, բն. 24/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ա.Պետրոսյան/ վարույթում գտնվող թիվ ԵԴ/8056/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Անուշկա Վարդանի Կակոյանի ընդդեմ պատասխանողներ ՙԱմերիաբանկ՚ ՓԲ ընկերության, ՙՈսկանյան բարիքներ՚ ՍՊ ընկերության, երրորդ անձինք` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Աիդա Ոսկանյանի` հիմնական պայմանագրի հանգամանքների էական փոփոխության հիմքով գրավի պայմանագիրը լուծելու պահանջի մասին, հրավիրվել է դատական նիստ:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Աջափնյակ-2, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա թիվ ԵԴ/8056/02/18 քաղաքացիական գործով 29.11.2022թ.–ին, ժամը 14:30-ին դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ. Թադևոսյան
Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա
Հեռ..` 093-01-09-28
Էլ. փոստ`