Թիվ ԵԴ/39815/02/22 քաղաքացիական գործով Էլիզավետա Հովսեփյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
06.10.2022
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/39815/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին
29 օգոստոսի 2022թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, Սամվել Հայկազի Հակոբյանի հայցադիմումին /այսուհետև՝ նաև հայցադիմում/ ընդդեմ Էլիզավետա Հովսեփյանի, երրորդ անձ՝ Հայաստան Ծատուրի Օհանյան՝ ձեռքբերման վաղեմության ուժով հայցվորի սեփականության իրավունքը անշարժ գույքի նկատմամբ ճանաչելու և պատասխանողի տնօրինման իրավունքը դադարեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /դատավոր Լ.Սարգսյան/ 10.08.2022թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցվորի կողմից հայցադիմումը կրկին ներկայացվել է 17.08.2022թ., 19.08.2022թ. մակագրվել դատավոր Արամ Մկրտչյանին և աշխատակազմին է հանձնվել 25.08.2022թ.:
Հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը
ՈՐՈՇԵՑ
Հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.
Հեռ..` +37410511813 / 438/
Էլ. փոստ`