Թիվ ԼԴ/4234/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
06.10.2022
Պատասխանող՝ անհատ ձեռնարկատեր Գարիկ Մանվելի Սաքանյանին
հասցեն՝ ք․ Վանաձոր, Ռուսթավի փ․, 12/10
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, հայցվոր կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ ՀՀ Ֆինանսների նախարարության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գարիկ Մանվելի Սաքանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին։
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 15․11.2022 թվականին, ժամը 17:50-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`