Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/55656/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Սամվել Մարատի Գինոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

07.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), քննության առնելով ըստ հայցի <<Սեֆ Ինտերնեյշնլ>> ՈՒՎԿ ՍՊ ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Գայանե Ղարիբի Պետրոսյանի, Ռիմա Վարդանի Առաքելյանի, Սամվել Մարատի Գինոսյանի (այսուհետ՝ նաև Պատասխանողներ)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու և ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ սահմանելու, դատաքննության նշանակելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Սեֆ Ինտերնեյշնլ>> ՈՒՎԿ ՍՊ ընկերության ընդդեմ Գայանե Ղարիբի Պետրոսյանի, Ռիմա Վարդանի Առաքելյանի, Սամվել Մարատի Գինոսյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու մեկամսյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3. Քաղաքացիական գործի դատաքննությունը նշանակել 24.01.2023 թվականին, ժամը 14:10-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`