Թիվ ԵԴ/17895/02/20 քաղաքացիական գործով հայցվոր կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Արմեն Ստեփանի Ստեփանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
07.10.2022
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությաարան), քննության առնելով ըստ հայցի <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ <<Պատահարների փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի (այսուհետ նաև՝ Պատասխանող), հայցվոր կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Արմեն Ստեփանի Ստեփանյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ <<Ռոսգոսստրախ-Արմենիա>> ԱՓԲԸ-ի և <<Մելիորացիա>> ՓԲԸ-ի՝ կրկնակի փորձաքննության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը
ՊԱՐԶԵՑ
<<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ <<Պատահարների փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի, հայցվոր կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Արմեն Ստեփանի Ստեփանյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ <<Ռոսգոսստրախ-Արմենիա>> ԱՓԲԸ-ի և <<Մելիորացիա>> ՓԲԸ-ի՝ կրկնակի փորձաքննության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Հայցադիմումը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 18.06.2020 թվականին, կազմվել է թիվ ԵԴ/17895/02/20 քաղաքացիական գործը և մակագրվել է դատավոր Հ. Զարգարյանին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Հ. Զարգարյան/ 25.06.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Հ. Զարգարյան/ 04.10.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
<<Պատահարների փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի ներկայացուցչի կողմից 26.11.2021 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Հ. Զարգարյան/ 04.10.2021 թվականի վճռի դեմ, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.12.2021 թվականի որոշմամբ վերադարձվել է:
<<Մելիորացիա>> ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից 29.11.2021 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Հ. Զարգարյան/ 04.10.2021 թվականի վճռի դեմ, որի ընդունումը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.12.2021 թվականի որոշմամբ մերժվել է:
<<Պատահարների փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի ներկայացուցչի կողմից 19.01.2022 թվականին կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Հ. Զարգարյան/ 04.10.2021 թվականի վճռի դեմ, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2022 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, իսկ 18.04.2022 թվականի որոշմամբ որոշվել է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.04.2022 թվականի որոշմամբ <<Պատահարների փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Հ. Զարգարյան/ 04.10.2021 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Հայցվոր կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Արմեն Ստեփանի Ստեփանյանի ներկայացուցչի կողմից 31.05.2022 թվականին ներկայացվել է վճռաբեկ բողոք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.04.2022 թվականի որոշման դեմ:
ՀՀ վճռաբեկ դատարանի 17.08.2022 թվականի որոշմամբ մերժվել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:
Թիվ ԵԴ/17895/02/20 քաղաքացիական գործը 20.09.2022 թվականին մակագրվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանին:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 22.09.2022 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
Տվյալ դեպքում Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ, քննությունը սկսել սկզբից և հրավիրել նախնական դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. <<Նաիրի Ինշուրանս>> ԱՍՊԸ-ի ընդդեմ <<Պատահարների փորձագիտական կենտրոն>> ՍՊԸ-ի, հայցվոր կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Արմեն Ստեփանի Ստեփանյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ <<Ռոսգոսստրախ-Արմենիա>> ԱՓԲԸ-ի և <<Մելիորացիա>> ՓԲԸ-ի՝ կրկնակի փորձաքննության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ և նախնական դատական նիստի օր նշանակել 24.10.2022 թվականին, ժամը 11:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան թաղամաս 41 ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա
Հեռ..` +374 10 511813 /402, 403/
Էլ. փոստ`