Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/32589/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշնանակելու վերաբերյալ որոշում-դատական ծանուցագիր

08.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10 /հեռ. 010-23-93-93/

ԵԴ/32589/02/22
07.10.2022թ.
Եղիշ Համլետի Խաչատրյանին
ք.Երևան, Գրիբոյեդովի փողոց, 42 շենք, բնակարան 23

Ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` թիվ ԵԴ/32589/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:

ԵԴ/32589/02/22
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.10.2022թ. ք.Երևան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ.Մ.Բունիաթյանս, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա Բանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Եղիշ Համլետի Խաչատրյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Եղիշ Համլետի Խաչատրյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության կամ մյուս մասնակիցների կողմից փոխհատուցելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Ակբա Բանկ» բաց բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Անի Ստեփանյանը 01.04.2022թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Եղիշ Համլետի Խաչատրյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Եղիշ Համլետի Խաչատրյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության կամ մյուս մասնակիցների կողմից փոխհատուցելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, որը 01.04.2022թ. մակագրվել և 06.04.2022թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 01.07.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ Եղիշ Համլետի Խաչատրյանին հասցեագրված դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո դրա 15-րդ օրը պատասխանողը համարվել է ծանուցված և այդ ժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, ուստի քաղաքացիական գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար գտնում է, որ սահմանված ժամկետում պետք է նշանակել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ/32589/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի «Ակբա Բանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Եղիշ Համլետի Խաչատրյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Եղիշ Համլետի Խաչատրյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության կամ մյուս մասնակիցների կողմից փոխհատուցելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 15.11.2022թ.-ին, ժամը 16:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 23 93 93

Էլ. փոստ`