ԵԴ/20894/02/20
10.10.2022
քաղաքացիական գործ թիվ ԵԴ/20894/02/20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<3>> հոկտեմբերի 2022թ. ք.Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան)՝ նախագահությամբ դատավոր՝ Ա. Ստեփանյանի, քարտուղարությամբ՝ Լ. Լևոնյանի, դռնբաց նախնական դատական նիստում, քննության առնելով թիվ ԵԴ/20894/02/20 քաղաքացիական գործը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Ալեն Ռոբերտի Սիմոնյանի ընդդեմ Անի Արթուրի Հովհաննիսյանի, <<Մեդիա Իդեա>> ՍՊ ընկերության՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և վնասի փոխհատուցման պահանջների մասին:
Դատարանը, նկատի ունենալով, որ կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածներով նախատեսված դատավարական գործողությունները, և համարելով գործը դատաքննության նախապատրաստված, գտնում է, որ նախնական դատական նիստը պետք է ավարտել և գործը նշանակել դատաքննության:
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության 174-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը՝
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ԵԴ/20894/02/20 քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտել և գործը նշանակել դատաքննության՝ 2023 թվականի հունվարի 30-ին, ժամը 16:15-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր, ք.Երևան, Հ.Ներսիսյան 10):
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 20-97-01
Էլ. փոստ`