Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԱՔԴ/3004/02/13

10.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

գործ թիվ ԵԱՔԴ/3004/02/13



ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՙ3՚ հոկտեմբերի 2022թ.


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Արթուր Ստեփանյանս, ուսումնասիրելով ըստ հայցի Վաչագան Ռոստոմյանի ընդդեմ Սամվել Ռոստոմյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/3004/02/13 քաղաքացիական գործը,
Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԱՔԴ/3004/02/13 քաղաքացիական գործը ըստ հայցի Վաչագան Ռոստոմյանի ընդդեմ Սամվել Ռոստոմյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 1498-րդհոդվածով նախատեսված գործողությունները:
Գտնում եմ, որ գործը նախապատրաստված է դատաքննության:
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 144-րդ և 1499-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Թիվ ԵԱՔԴ/3004/02/13 քաղաքացիական գործն ըստ Վաչագան Ռոստոմյանի ընդդեմ Սամվել Ռոստոմյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննությանª 2023 թվականի փետրվարի 27-ին, ժամը 10:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում:
ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 20-97-01

Էլ. փոստ`