Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՇԴ/4306/02/21 քաղաքացիական գործ դատական ծանուցագիր

10.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետ


Սկզբնական հայցով հայցվոր,
հակընդդեմ հայցով պատասխանող ՝ Շողակաթ Սերգեյի Նալբանդյանին
(հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Պուշկինի փողոց, նրբանցք 4, տուն 90)


Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ/4306/02/21 քաղաքացիական գործով 2022 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 12:30-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի հունվարի 24-ին, ժամը 11:00-ին, (հասցե` ք. ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան 40, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
Խնդրվում է նշված օրը ներկայանալ դատական նիստին, անձը հաստատող փաստաթղթով, (ներկայացուցիչը համապատասխան լիազորագրով):
Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՍԱՐՈՅԱՆ



Դատավորի օգնական` Լ. Գրիգորյան












Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան 40

Հեռ..` 0244/5-53-04

Էլ. փոստ`