թիվ ՇԴ/4306/02/21 քաղաքացիական գործ դատական ծանուցագիր
10.10.2022
Պատասխանող ՝ Արտուշ Սերյոժայի Նալբանդյանի իրավահաջորդ
Քնարիկ Հրաչի Նալբանդյանին
(հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Ծուլուկիձե փողոց, տուն 58)
Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ/4306/02/21 քաղաքացիական գործով 2022 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 12:30-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի հունվարի 24-ին, ժամը 11:00-ին, (հասցե` ք. ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան 40, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
Խնդրվում է նշված օրը ներկայանալ դատական նիստին, անձը հաստատող փաստաթղթով, (ներկայացուցիչը համապատասխան լիազորագրով):
Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՍԱՐՈՅԱՆ
Դատավորի օգնական` Լ. Գրիգորյան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան 40
Հեռ..` 0244/5-53-04
Էլ. փոստ`