Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/1514/04/20 սնանկության գործով պարտապան «Թուլս Թաուն» ՍՊԸ-ի գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին 12.10.2022

12.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Բարխուդարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի հոդված 76

Հայտարարություն
2022թ․ հոկտեմբերի 4-ին նշանակված աճուրդը չի կայացել ։
02.11.2022թ. ժամը 12:00-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան «Թուլս Թաուն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Էդուարդ Բարխուդարյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի են ներկայացվում ընկերության սեփականութուն հանդիսացող հետևյալ գույքերը․
Լոտ 1․ «ԹՈՒԼՍ ԹԱՈՒՆ» ՍՊ ընկերությանը պատկանող թվով 986 անվանում շինանյութ (ըստ կից ցանկի)։ Ամբողջովին նոր են, չօգտագործված, բարոյապես մաշված են, որոշ մասը ժամկետանց է: Առկա է սնանկության վարույթի արգելանքը։ Գույքի գտնվելու վայր՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք.Եղվարդ, Երևանյան խճուղի, թիվ 34։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 19,135,686 ՀՀ դրամ։
Լոտ 2 «OPEL COMBO 1.6 CNG» մակնիշի, 836 AG 61 պետ. համարանիշի մարդատար ավտոմեքենա։ Ավտոմեքենան թողարկվել է 2005թ-ին, գույնը` սպիտակ, փոխանցման տուփը՝ մեխանիկական: Նույնացման համարը` WOLOXCF2253064558: Առկա է սնանկության վարույթի արգելանքը։ Գույքի գտնվելու վայր՝ ՀՀ ք․Երևան, Թևոսյան 1։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 1,600,000 ՀՀ դրամ։

Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում`
բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ Էրեբունի մասնաճյուղում բացված 2472304291820000 հաշվեհամարին)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ։ Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք․Երևան, Արշակունյաց 5 շ., 105 սենյակ

Հեռ..` +374 55 43 22 57

Էլ. փոստ`