Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/3092/02/21

14.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված




Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/3092/02/21

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

նախագահությամբ` դատավոր Հ. Ջալալյանի
քարտուղարությամբ՝ Ա. Սահակյանի

04 հոկտեմբերի 2022 թվական քաղաք Գյումրի

դռնբաց նախնական դատական նիստում, ուսումնասիրելով ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության ընդդեմ ԱՁ Արա Մարգարի Գրիգորյանի, Լարիսա Նորիկի Ունուսյանի և Հակոբ Հարությունի Թադևոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, թիվ ՇԴ/3092/02/21 քաղաքացիական գործը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը
10.05.2021 թվականին «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ ԱՁ Արա Մարգարի Գրիգորյանի, Լարիսա Նորիկի Ունուսյանի և Հակոբ Հարությունի Թադևոսյանի՝ խնդրելով պատասխանողներից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության համապարտության կարգով բռնագանձել 3.060.007,70 ՀՀ դրամ, վարկի ոչ ժամկետանց մնացորդի նկատմամբ պայմանագրի 1.8 կետով նախատեսված տոկոսադրույքի հաշվարկը շարունակել 07.05.2021 թվականից մինչև դրա փաստացի մարումը, բայց ոչ ավել, քան 07.11.2023 թվականը, ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ շարունակել տույժերի հաշվարկը 07.05.2021 թվականից մինչև դրա փաստացի մարումը՝ օրական 0.1 տոկոսով, իսկ ժամկետանց տոկոսի նկատմամբ տույժերի հաշվարկը շարունակել 07.05.2021 թվականից մինչև դրա փաստացի մարումը՝ օրական 0.1 տոկոսով, ամսական սպասարկման վճարների հաշվարկը շարունակել 07.05.2021 թվականից մինչև վարկի փաստացի մարումը, ինչպես նաև բռնագանձել 61.200,20 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը:
Դատարանը (դատավոր Հ. Ղազարյան) 18.05.2021 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Դատարանի (դատավոր Հ. Ղազարյան) 18.05.2021 թվականի մեկ այլ որոշմամբ մասնակի բավարարվել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը, և որպես հայցի ապահովման միջոց հայցագնի՝ 3.060.007,70 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել պատասխանողներ ԱՁ Արա Մարգարի Գրիգորյանին, Լարիսա Նորիկի Ունուսյանին և Հակոբ Հարությունի Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա:
Պատասխանողները հայցադիմումի պատասխան չեն ներկայացրել:
Դատարանը (դատավոր Հ. Ղազարյան) 20.01.2022 թվականին որոշում է կայացրել նախնական դատական նիստ հրավիրելու մասին:
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի մայիսի 19-ի թիվ ԲԴԽ-49-Ո-138 որոշմամբ՝ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հ. Ղազարյանի գործուղման ժամկետն ավարտվել է 2022 թվականի հունիսի 24-ին:
Թիվ ՇԴ/3092/02/21 քաղաքացիական գործը «Դատական համակարգ» էլեկտրոնային կառավարման ծրագրի միջոցով 06.07.2022 թվականին վերաբաշխվել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Ջալալյանին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 07.07.2022 թվականին:
Դատարանի 11.07.2022 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ:
Լինելով ծանուցված նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին՝ հայցվոր կողմը 04.10.2022 թվականին հրավիրված նախնական դատական նիստին չի ներկայացել, խնդրել է գործը քննել իր բացակայությամբ:
Պատասխանողներ ԱՁ Արա Մարգարի Գրիգորյանին և Լարիսա Նորիկի Ունուսյանին ուղարկված դատավարական փաստաթղթերը հետ են վերադարձվել դատարան` «տեղափոխված», իսկ պատասխանող Հակոբ Հարությունի Թադևոսյանին ուղարկված դատավարական փաստաթղթերը՝ «բացակա» փոստային մակագրությամբ:
Դատարանը, պատասխանողների ծանուցումն ապահովելու նպատակով, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ, 99-րդ հոդվածի 3-րդ մասի նորմերով, գրություն է ուղարկել պատասխանողների վերջին հայտնի բնակության վայրի վարչական շրջանի ղեկավարին՝ տվյալ դեպքում ՀՀ Շիրակի մարզի, Գյումրի համայնքի ղեկավարին, ինչպես նաև պատասխանողները ծանուցվել են ՀՀ-ում պաշտոնական ծանուցումների ինտերնետային կայքի միջոցով /www.azdarar.am/:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով, որոշում է կայացրել 04.10.2022 թվականին հրավիրված նախնական դատական նիստն անցկացնել ծանուցված կողմերի բացակայությամբ:

Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդմասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:
Սույն գործով պատասխանողներ ԱՁ Արա Մարգարի Գրիգորյանը, Լարիսա Նորիկի Ունուսյանը և Հակոբ Հարությունի Թադևոսյանը չեն առարկել հայցի դեմ կամ չեն ներկայացրել հակընդդեմ հայց։ Դատարանի կողմից ապացուցման բեռ չի բաշխվել։
Ելնելով վերը նշված իրավադրույթներից և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը պատասխանողները չեն առարկել հայցի դեմ կամ չեն ներկայացրել հակընդդեմ հայց, դատարանն արձանագրում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հիմքը, հետևաբար, դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ, 297-րդ, 298-րդ, 300-րդ, 361-րդ հոդվածներով` Դատարանը


ՈՐՈՇԵՑ

1.Քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության ընդդեմ ԱՁ Արա Մարգարի Գրիգորյանին, Լարիսա Նորիկի Ունուսյանին և Հակոբ Հարությունի Թադևոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քննել պարզեցված վարույթի կարգով:
2.Պարզեցված վարույթի արդյունքում կայացվելիք դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակել 2022 թվականի դեկտեմբերի 20-ին:
3.Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Հ. ՋԱԼԱԼՅԱՆ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 0312 58559

Էլ. փոստ`