Թիվ ՇԴ/0682/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
14.10.2022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7, shirak-dataran@mail.ru
ՇԴ-25-Ե
ՇԴ/0682/02/22
<<17>> հոկտեմբերի 2022 թվական
Հայցվոր՝ Արմինե Խաժակի Ռաշոյանին
(հասցե՝ ՀՀ ք. Երևան, Սիլիկյան թաղամաս, 7 փողոց, տուն 100/7)
Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ/0682/02/22 քաղաքացիական գործով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 01-ին, ժամը 11:25-ին (հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7, թիվ 4 դատական նիստերի դահլիճ):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև լիազորագրով):
Կից ուղարկվում է <<Ապացուցման պարտականությունը բաշխելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին>> որոշումը:
Առդիր՝ <<1>> թերթից:
Դատավորի օգնական՝ Ա. Հակոբյան
Հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7
Հեռ..` 031259346
Էլ. փոստ`