Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԿԴ/1389/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

թիվ ԵԿԴ/1389/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


Պատասխանող Անդրանիկ Լևոնի Լևոնյանին
(ՀՀ քաղաք Երևան Ն. Շենգավիթ 5 փողոց 32)

Ըստ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (իրավահաջորդ` «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» փակ բաժնետիրական ընկերություն) հայցի ընդդեմ Անդրանիկ Լևոնյանի և «Գոլդեն Ֆիլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների վրա տարածելու պահանջի մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2022 թվականի նոյեմբերի 16-ին, ժամը 10:10-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին անհրաժեշտ է Ձեր ներկայությունն ապահովեք անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես պատասխանող։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց կարող եք ծանոթանալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Լ.ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`