թիվ ՇԴ/3329/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
17.10.2022
Վկա՝ Նորայր Հելցի Գյուզալյանին
(հասցե՝ ՀՀ ք․ Երևան, Տերյան փողոց, 59 շենք, բնակարան 22)
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սարոյանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ/3329/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱԱ ստուդիո» ՍՊ ընկերության ընդդեմ Աղվան Հովհաննեսի Խաչատրյանի և «Պոպոք Էնիմեյշն» ՍՊ ընկերության՝ վնասի հատուցման պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ սույն քաղաքացիական գործով հայցվորի կողմից Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ Ձեզ որպես վկա հրավիրելու մասին:
Խնդրվում է նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին՝ որպես վկա, ցուցմունք տալու համար:
Դատական նիստը նշանակված է 2022 թվականի նոյեմբերի 10-ին ժամը 11:00-ին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, (հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան 40, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Դատական նիստին ներկայալանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ի գիտություն. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը ցուցմունք տալու համար վկա կանչում է գործին մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաև իր նախաձեռնությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝
1. Վկան պարտավոր է դատարանի կանչով ներկայանալ առաջին ատյանի դատարան։
2. Դատական ծանուցագիր ստացած և դատական նիստին ներկայանալու հնարավորություն չունեցող վկան պարտավոր է մինչև դատական նիստն այդ մասին հայտնել առաջին ատյանի դատարանին` նշելով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառները:
3. Եթե դատական ծանուցագիր ստացած վկան չի ներկայանում դատական նիստին և չի ներկայացնում իր չներկայանալու պատճառները կամ ներկայացնում է անհարգելի պատճառներ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վկային բերման ենթարկելու մասին` նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը և նշանակելով դատական տուգանք։ Բերման ենթարկելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:
4. Որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Դատավորի օգնական՝ Լ. Գրիգորյան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան 40
Հեռ..` 0244/5-53-04
Էլ. փոստ`