Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՇԴ/2351/02/14 դատական ծանուցագիր

18.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 78-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ
ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

3101, ք.Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. 0312 58559
ՇԴ/2351/02/14
15.07.2022թ.
ՇԴ25-------
Դատական ծանուցագիր

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ Նարինե Մարկի Սիմոնյանին
ՌԴ, Մորդովիայի հանրապետություն, քաղաք Սարանսկ,
Ն. Էրկայա փողոց, շենք 14, բնակարան 3

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ թիվ ՇԴ/2351/02/14 քաղաքացիական գործին ըստ հայցի Արամայիս Սպարտակի Սահակյանի և Վառո Ռաֆիկի Սահակյանի ընդդեմ Անժելիկ Սուրենի Մեդյանիկի, Էմմա Սուրենի Գրիգորյանի, Ժաննա Ցոլակի Գրիգորյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց` Նինա Գալստյանի, Գոհար Մարկի Սիմոնյանի, Նարինե Մարկի Սիմոնյանի՝ բաժնային սեփականություն հանդիսացող գույքից բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Անժելիկ Սուրենի Մեդյանիկի ու Էմմա Սուրենի Գրիգորյանի ընդդեմ Արամայիս Սպարտակի Սահակյանի, Վառո Ռաֆիկի Սահակյանի, Ժաննա Ցոլակի Գրիգորյանի, Գոհար Մարկի Սիմոնյանի, Նինա Գալստյանի և Նարինե Մարկի Սիմոնյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին,
Սույն գործով նախնական դատական նիստը նշանակված է 28.10.2022 թվականին, ժամը 12:00-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Խնդրվում է ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն`
1) ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով սույն օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
2) հայտնել բացարկներ.
3) ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը` հաշվի առնելով սույն օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
4) հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին.
5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները.
6) առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ.
7) բողոքարկել դատական ակտերը.
8) օգտվել սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:
2. Գործին մասնակցող անձինք կրում են օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:
3. Գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
4. Գործին մասնակցող անձինք սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
2. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:
3. Եթե կողմը հրաժարվում է (խուսափում է) պատասխանել դատարանի կամ դատավարության մասնակիցների հարցերին կամ ցուցմունքներ տալ դատարանին, ապա դատարանը մյուս կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել կողմի հրաժարվելը (խուսափելը) ցուցմունքներից և պատասխանից, իսկ գործի այն փաստական հանգամանքները, որոնց վերաբերյալ կողմը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք կամ պատասխան տալուց, կարող է համարել ապացուցված: Ամեն դեպքում պատասխանից կամ ցուցմունքից դատարանի կողմից որպես անհիմն գնահատված հրաժարումը (խուսափումը) մեկնաբանվում է ի վնաս հրաժարվողի (խուսափողի):
4. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ մինչև դատաքննությունը պարտավոր է գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:
5. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարելու միայն այն ապացույցների նկատմամբ, որոնց հետ գործին մասնակցող մյուս անձինք սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանոթացել են նախօրոք:
6. Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
7. Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը և գնահատմանը՝ դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը։ Նման փաստերի առկայության դեպքում դատարանը խոչընդոտող կողմի վրա է դնում հակառակը ապացուցելու պարտականությունը:
8. Դատաքննությունն սկսվելուց հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցներն ընդունում է դատարանը, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է մինչև դատաքննությունը սկսվելը նման ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։ Եթե գործին մասնակցող մյուս անձինք նախապես ստացած չեն լինում դատաքննության ընթացքում ներկայացված լրացուցիչ ապացույցը, ապա դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց տրամադրել ողջամիտ ժամկետ` ապացույցին ծանոթանալու համար։
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 1498-րդ հոդվածի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին կետի և 145-րդ հոդվածի համաձայն ուղարկվում է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործը վարույթ ընդունելու, գործի կասեցված վարույթը վերսկսելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին 12.07.2022 թվականի որոշումը, ինչպես նաև փորձագետի N 200605 եզրակացության պատճեն:

Դատավորի օգնական` Ա. Հախվերդյան


Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև դատական իշխանության պաշտոնական՝ www.court.am և դատական տեղեկատվական՝ www.datalex.am կայքերից:






Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 0312 58559

Էլ. փոստ`