Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/48564/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

18.10.2022թ.

Պատասխանող՝ ,Արսեն և որդի Ավագյաններե ՍՊԸ
հասցեն՝ ք. Երևան, Կիևյան փ., 30-34

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ,ԱՎՏՈՊՐՈՊԱՆեՍՊԸ-ի ընդդեմ ,Արսեն և որդի Ավագյաններե ՍՊԸ-ի՝ անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը լուծված ճանաչելու պահանջի մասին
Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես պատասխանող /հայցվոր, հայցվորի ներկայացուցիչ, դիմող, դիմողի ներկայացուցիչ, հակընդդեմ պատասխանող, հակընդդեմ պատասխանողի ներկայացուցիչ,երրորդ անձի ներկայացուցիչ/, 2023թ. հունվարի 17-ին, ժամը 11:00-ին հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենք՝ դատավոր Էդ. Ամալյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/48564/02/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:
Դատական նիստերի դահլիճ թիվ 10
Ծանուցագիրը ստացա անձամբ----------------------------------------------------------------------------------------
Դատարանի հասցեն՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10

Դատավորի գործավար` Ժ.Ասատրյան


Գործ ԵԴ/48564/02/21


ՈՐՈՇՈՒՄ
Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին
15․06․2022թ. ք. Երևան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր` Էդ. Ամալյանի, քարտուղարությամբ Մ. Հովհաննիսյանի, մասնակցությամբ հայցվորի ներկայացուցիչ Սեդա Սողոմոնյանի դռնբաց նախնական դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի ,ԱՎՏՈՊՐՈՊԱՆեՍՊԸ-ի ընդդեմ ,Արսեն և որդի Ավագյաններե ՍՊԸ-ի՝ անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը լուծված ճանաչելու պահանջի մասին․

ՊԱՐԶԵՑ

,ԱՎՏՈՊՐՈՊԱՆեՍՊԸ-ի կողմից հայցադիմում է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, (այսուհետ նաև՝ Դատարան) ընդդեմ ,Արսեն և որդի Ավագյաններե ՍՊԸ-ի՝ անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը լուծված ճանաչելու պահանջի մասի։
Դատարանի (դատավոր՝ Էդ․Ամալյան) 03․11․2021թ-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանի 31․01․2022թ-ի որոշմամբ թիվ ԵԴ/48564/02/21 քաղաքացիական գործով նշանակվել է նախանական դատական նիստ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն՝
1. Ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
2. Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
4. Եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի՝ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Քննարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, դատարանը գտնում է, որ պետք է սահմանել ապացուցման ենթակա փաստերը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխել ապացուցման պարտականությունը հետևյալ կերպ` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածով՝ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Թիվ ԵԴ/48564/02/21 քաղաքացիական գործով սահմանել ապացուցման ենթակա հետևյալ փաստերը՝
-,Արսեն և որդի ԱվագյաններեՍՊԸ-ի և ,Հայ-Սլավոնական Գազոմերե ՀՁ ՓԲԸ-ի միջև 24․08․2009թ․-ին անշարժ գույքի վարձակալության պայմանագիր կնքված լինելու, ՀՀ ք․Երևան, Էրեբունի համայնք, Արին Բերդի 4նրբ, 9 հասցեի անշարժ գույքի մի մասը վարձակալության հանձնված լինելու և ծագած իրավունքը պետական գրանցում ստացած լինելու փաստերը,
-ք․Երևան, Էրեբունի համայնք, Արին Բերդի 4նրբ, 9 հասցեի անշարժ գույքը հայցվորին սեփականության իրավունքով պատկանելու փաստը,
-,Արսեն և որդի ԱվագյաններեՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված լինելու փաստը,
-Հայցվորի կողմից 17․08․2021թ․-ին պատասխանողին պայմանագրի գործողության ժամկետի վերաբերյալ ծանուցած լինելու, պատասխանողի կողմից վիճելի անշարժ գույքից օգտվելու և վճարում կատարած չլինելու փաստերը։
Նշված փաստերը ինչպես նաև հայցվորի վկայակոչած փաստերի ապացուցման պարտականությունը դնել Հայցվորի վրա։
Պատասխանողը պետք է ապացուցի իր առարկությունների հիմքում ընկած փաստերը։
Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 30․07․2022 թվականը:
Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Դատավոր` Էդ. Ամալյան

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` (010-20-00-13)

Էլ. փոստ`