Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/38763/02/22 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

19.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

0008, ք.Երևան, Մ. Խորենացու 162Ա
Հեռ. /010 57-66-13/


Հայցվոր կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝
Անդրանիկ Մելիքի Դավթյանին
/Արարատի մարզ, ք.Մասիս, 3-րդ թղմ., 15շ., 3բն./
Պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Հովհաննես Աշոտի Հարությունյանին
/Արարատի մարզ, գ.Դարակերտ, Լադոյան փող. 21 տուն/


Դատավոր Լ. Գրիգորյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/38763/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի Արամ Խաչիկի Ղալեչյանի, հայցվոր կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Անդրանիկ Մելիքի Դավթյանի ընդդեմ «ՌԵՍՈ» ԱՓԲ ընկերության, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Հովհաննես Աշոտի Հարությունյանի՝ փորձագիտական եզրակացությունը ոչ իրավաչափ ճանաչելու, ապահովագրական հատուցումը վճարելու (մերժելու) վերաբերյալ որոշում-ծանուցումը անվավեր ճանաչելու և գումարի բռնագանձման պահանջների մասին:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:

Տեղեկացնում եմ, որ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 01-ին, ժամը 12:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում, դահլիճ թիվ 6:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ` Ա.ՊՈՂԻԿՅԱՆ

Հասցե` Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` 576613

Վեբ կայք` erebuni-dataran@mail.ru

Էլ. փոստ`