Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/51021/02/21 քաղաքացիական գործով Հայցվոր՝ Լուսինե Հաղթանակի Վիրաբյանի վերաբերյալ դատական ծանուցագիրը:

19.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵԴ/51021/02/21
18 հոկտեմբերի 2022թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ
Հայցվոր՝ Լուսինե Հաղթանակի Վիրաբյանին
/ք.Երևան, Շենգավիթ, Բագրատունյաց փող., 8շ., բն. 3/

Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/22607/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Լուսինե Հաղթանակի Վիրաբյանի ընդդեմ հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Շանթ Մուշեղի Պետրոսյանի՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և որպես հետևանք նաև կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դուք որպես հայցվոր տեղեկացվում եք նախնական դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2023թ. հունվարի 25-ին, ժամը՝ 11:15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նստավայարը Արաբկիր, /հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10 հասցեում, դահլիճ 09/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ դատարանը նախազգուշացնում է Ձեզ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:


Դատավորի օգնական` Ռ.Ավագյան

Հասցե` ք․ Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-209-092

Էլ. փոստ`