Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/27462/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր Սուրեն Ֆրիդոնի Մարուքյանին /հասցեն` Ք. Երևան Արաբկիր 25 փ.., 4 տ./

20.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ կետը

Թիվ ԵԴ/27462/02/22 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Սուրեն Ֆրիդոնի Մարուքյանին
/հասցեն` Ք. Երևան Արաբկիր 25 փ.., 4 տ./

Դատարանի 13.06.2022թ-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության հայցադիմումն ընդդեմ Սուրեն Ֆրիդոնի Մարուքյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Որպես պատասխանող դուք տեղեկացվում եք, որ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին:
Դատարանի որոշմամբ սույն քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը հրապարակել 03.10.2022թ.-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքում։
Տեղեկացնում ենք, որ հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:


Դատավոր Ս.Հովսեփյան

Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` 010-24-01*61

Էլ. փոստ`