Թիվ ԵԿԴ/2479/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
20.10.2022
Թիվ ԵԿԴ/2479/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Պատասխանող (հակընդդեմ հայցով հայցվոր)
Գյուլնարա Ալագուլյանին
(ՀՀ, քաղաք Երևան Այգեստան 10 փողոց 7/2 տուն)
Ըստ հայցի Թամարա Եղիշի Կարապետյանի ընդդեմ Գյուլնարա Ալագուլյանի, Ռուբեն Ալագուլյանի՝ «Թամարա Եղիշի Կարապետյանի համար Երևան քաղաքի Այգեստան 10 փողոցի 7/2 տան հողամասից սահմանափակ օգտվելու հարկադիր սերվիտուտի իրավունք սահմանելու, Երևան քաղաքի Այգեստան 10 փողոցի 7/2 տան հողամասի միջով հայցվորի տան կոյուղագիծը անցնելը թույլատրելու, Թամարա Կարապետյանին և նրա ընտանիքի անդամներին իրենց կոյուղագիծը անխոչընդոտ օգտագործելը թույլատրելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Գյուլնարա Վարազդատի Ալագուլյանի ընդդեմ Թամարա Կարապետյանի` քաղաք Երևան Այգեստան 10 փողոց 7/2 հասցեով կոյուղագծի անցկացումը չթույլատրելու, հակընդդեմ հայցվորի հողատարածքով անցնող ապօրինի կոյուղագիծը և դիտանցքը Թամարա Կարապետյանին փակելուն պարտավորեցնելու, 97.000 ՀՀ դրամ գումարի և դատական ծախսերի բռնագանձման պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի փետրվարի 27-ին, ժամը 16:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր՝ ` որպես սկզբնական հայցով պատասխանող հակընդդեմ հայցով։
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց հայցվորը կարող է ծանոթանալ:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Լ.ՍԵԴՐԱԿՅԱՆ
Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա
Հեռ..` 010-57-34-44
Էլ. փոստ`