Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/33808/02/21 քաղաքացիական գործով Հակընդդեմ հայցով պատասխանող` Աննա Վլադիմիրի Բեկնազարյանի վերաբերյալ դատական ծանուցագիրը:

23.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵԴ/33808/02/21
06 հոկտեմբերի 2022թ.
Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ
Հակընդդեմ հայցով պատասխանող` Վլադիմիր Մկրտչյանի
/ք.Երևան, Թադևոսյան փող., 13/1 շենք, 7 բն./

Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/33808/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Մարգարիտ Ռաֆիկի Մինասյանի ընդդեմ Անահիտ Աշոտի Բեգոյանի, Ստելլա Մացիկի Մարտիրոսյանի, Լիլիթ Մացիկի Մարտիրոսյանի, երրորդ անձ՝ Երևան նոտարական տարածքի նոտար Դիաննա Յուրիի Բեգլարյանի, ՀՀ կադաստրի կոմիտեի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու՝ բնակարանի առուվաճառքի պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու, դրանց հիման վրա բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և նույն բնակարանի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Ստելլա Մացիկի Մարտիրոսյանի, Լիլիթ Մացիկի Մարտիրոսյանի ընդդեմ Մարգարիտ Ռաֆիկի Մինասյանի, Աննա Վլադիմիրի Բեկնազարյանի, Վլադիմիր Մկրտչյանի, Մարիա Վլադիմիրի Մկրտչյանի և Վլադիմիր Սերգեյի Բեկնազարյանի՝ վտարման պահանջի մասին:
Դուք որպես հակընդդեմ հայցով պատասխանող տեղեկացվում եք նախնական դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2023թ. փետրվարի 02-ին, ժամը՝ 12:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նստավայարը Արաբկիր, /հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10 հասցեում, դահլիճ 09/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատավորի օգնական` Ռ.Ավագյան

Հասցե` ք․ Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-209-092

Էլ. փոստ`