Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/17221/02/22 քաղաքացիական գործով պատասխանողներ Սամվել Գևորգի Հովհաննիսյանի և Անդրանիկ Գևորգի Հովհաննիսյանին ուղղված դատական ծանուցագիր

23.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Հրավիրվում եք, ըստ հայցի Ադելինա Սերգեյի Ազիզբեկյանի ընդդեմ Սամվել Գևորգի Հովհաննիսյանի և Անդրանիկ Գևորգի Հովհաննիսյանի, երրորդ անձ՝ ՀՀ ԿԿ-ի՝ շինություններով զբաղեցրած ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով հողատարածքի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքի ճանաչման, պատասխանող Անդրանիկ Գևորգի Հովհաննիսյանի հետ համատեղ օգտագործվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով 42.1ք.մ. պատշգամբի առանձնացված մասի նկատմամբ առանձին սեփականության իրավունք սահմանելու /սեփականատիրոջ իրավունքների խոչընդոտները վերացնելու/ պահանջների մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստին, որպես պատասխանող, 2023 թվականի մարտի 15-ին, ժամը 12:20-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Արաբկիր նստավայր:
Դատարանի հասցեն` ՀՀ, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, 1-ին հարկ, դահլիճ 1:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի՝
3. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե՝ ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
/ Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով/:

Հասցե` ՀՀ,ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-28-71-00

Էլ. փոստ`