Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/10130/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԴ 9.1

Քաղաքացիական գործով հայցվոր և հակընդդեմ պատասխանող
Արման Ավետիսյան
/ք․ Երևան, Դեմիրճյան փ., 19շ., բն. 26/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ա.Պետրոսյան/ վարույթում գտնվող թիվ ԵԴ/10130/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Արման Խաչատուրի Ավետիսյանի ընդդեմ Արմինե Կոնստանտինի Թումանյանի, երրորդ անձ` Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի հետ շփվելու, տեսակցելու և նրա դաստիարակությանը մասնակցելու պահանջի մասին, և ըստ Արմինե Կոնստանտինի Թումանյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Արման Խաչատուրի Ավետիսյանի, իրավասու մարմին` Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` ծնողական իրավունքներից զրկելու պահանջի մասին, հրավիրվել է դատական նիստ:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Աջափնյակ-2, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա թիվ ԵԴ/10130/02/18 քաղաքացիական գործով 29.11.2022թ.–ին, ժամը 16:00-ին դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Լ.ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 093-01-09-28

Էլ. փոստ`