Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/3925/02/19 Քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

25.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մաս





ԵԴ/3925/02/19 Քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում



վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն
պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝
Ռուզաննա Կարախանովային
/Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Զ.Անդրանիկի 42շ., բն. 4/

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ. Ստեփանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Մարիամ Հակոբի Շահբազյանի ընդդեմ Աշոտ Հրաչյայի Հովհաննիսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ Ռուզաննա Կարախանովայի՝ Մարիամ Շահբազյանի և Աշոտ Հովհաննիսյանի միջև 02.12.2014 թվականին կնքված պայմանագիրը որպես էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարք անվավեր ճանաչելու և որպես գործարքի անվավերության հետևանք՝ Աշոտ Հովհաննիսյանից հօգուտ Մարիամ Շահբազյանի 13.840 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին:
Դուք հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան սույն քաղաքացիական գործով, որպես երրորդ անձ:
Դատական նիստը նշանակվել է 2023թ. փետրվարի 27-ին, ժամը` 11:30-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 5, հեռ./ 010 55-77-04/:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին որպես պատասխանող ապահովել Ձեր մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն`
Այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում կրում է դատավարական փաստաթուղթը, դրան կից փաստաթղթերը կամ ապացույցները դատարանին և դատավարության այլ մասնակիցներին ուղարկելու պարտականություն, ապա դատավարական փաստաթղթերը կարող են ուղարկվել նաև պատվիրված նամակով՝ առանց հանձնման մասին ծանուցման:
3. Այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Դատավորի օգնական Ս.Ներսիսյան

Հասցե` ք. Երևան , Մովսես Խորենացի 162 ա

Հեռ..` 010557704

Էլ. փոստ`