Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/42729/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

26.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



«Մառշեն» ՍՊԸ-ի սնանկության գործով
կառավարիչ Վահագն Ավագյան
/Հասցե՝ ք. Երևան, Ե. Քոչարի փող., 21/1 շ., բն. 121/

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ս.ՈՒլիխանյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/42729/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «Մառշեն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյանի ընդդեմ Նառա Ռոլանդի Զարգարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Սույն քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես հայցվորի ներկայացուցիչ:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակված 2023 թվականի փետրվարի 20-ին, ժամը 10:30-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում /հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, թիվ 2 դատական նիստերի դահլիճ, հեռ. +(374) 24-08-21, էլ.փոստ՝ arabkir-dataran@mail.ru /:
Նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Ձեր անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով:
Չներկայանալու հետևանքները՝
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասը՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԷԼ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 24-08-21

Էլ. փոստ`