Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/1463/02/17 քաղաքացիական գործով Վախթանգ Արմենի Սիրունյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

28.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1463/02/17


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

12.09.2022թ. ք. Երևան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մկրտչյանս, ծանոթանալով թիվ ԵԱՔԴ/1463/02/17 քաղաքացիական գործի նյութերին` ըստ հայցի Սիլվա Սերյոժայի Գաբրիելյանի ընդդեմ Վախթանգ Արմենի Սիրունյանի, Գագիկ Բորիսի Սիրունյանի, Վանդա Հրաչի Սիրունյանի և Արման Գագիկի Սիրունյանի՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքը ձեռք բերելու և դրանով պարտավորության կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի վարույթում է գտնվել ԵԱՔԴ/1463/02/17 քաղաքացիական գործը՝ կասեցված վիճակում:
Դատավոր Արթուր Մկրտչյանի լիազորությունները դադարելու կապակցությամբ թիվ ԵԱՔԴ/1463/02/17 քաղաքացիական գործը 31.08.2022թ.-ին մակագրվել և 05.09.2022թ.-ին հանձնվել է դատավոր Արամ Մկրտչյանին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 1998թ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ, 1441-րդ հոդվածներով

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Քաղաքացիական գործն ընդունել վարույթ, վարույթի կասեցման հիմքը վերանալուց հետո այն վերսկսել:

ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.

Հեռ..` +37410511813 / 438/

Էլ. փոստ`