Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/41047/02/22 քաղաքացիական գործով Ռուբեն Ռաֆիկի Հովսեփյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

28.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/41047/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՄԱՍԻՆ

16 օգոստոսի 2022 թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր Արամ Մկրտչյան/, ծանոթանալով <<Կոնվերս բանկ>> ՓԲ ընկերության հայցադիմումին ընդդեմ <<Նինա-Մարի>> ՍՊ ընկերության, Ռուբեն Ռաֆիկի Հովսեփյանի, Ռոզա Գևորգի Հարությունյանի, Նարինե Կառլենի Թադևոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

10.08.2022 թվականին <<Կոնվերս բանկ>> ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ <<Նինա-Մարի>> ՍՊ ընկերության, Ռուբեն Ռաֆիկի Հովսեփյանի, Ռոզա Գևորգի Հարությունյանի, Նարինե Կառլենի Թադևոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը նույն օրը մակագրվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մկրտչյանին և դատավորի աշխատակազմին է հանձնվել 15.08.2022թ.:
Հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ և 200-րդ հոդվածներով, դատարանը

ՈՐՈՇԵՑ
1. <<Կոնվերս բանկ>> ՓԲ ընկերության հայցադիմումն ընդդեմ <<Նինա-Մարի>> ՍՊ ընկերության, Ռուբեն Ռաֆիկի Հովսեփյանի, Ռոզա Գևորգի Հարությունյանի, Նարինե Կառլենի Թադևոսյանին՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ և քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Թիվ ԵԴ/41047/02/22 քաղաքացիական գործով դատարանի եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2022 թվականի դեկտեմբերի 12-ին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.

Հեռ..` +37410511813 / 438/

Էլ. փոստ`