Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/41080/02/22 քաղաքացիական գործով Իզաբելլա Գրիգորի Պողոսյան վերաբերյալ դատական ծանուցագիր

28.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/41080/02/22

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին

22 սեպտեմբերի 2022թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով <<Շենքերի խնամք>> համատիրության հայցադիմումին /այսուհետև՝ Հայցադիմում/ ընդդեմ Իզաբելլա Գրիգորի Պողոսյան՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Հայցադիմումը ստացվել և դատավոր Ա.Մկրտչյանին է մակագրվել 10.08.2022 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել է 15.08.2022 թվականին:
22.08.2022 թվականի Դատարանի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
30.08.2022 թվականին Հայցվորը Դատարան կրկին
հայցադիմում է ներկայացրել, որը 01.09.2022 թվականին մակագրվել է դատավոր Ա. Մկրտչյանին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 2 նստավայրում է մուտքագրվել 12.09.2022 թվականին, իսկ Դատավորի աշխատակազմին է հանձնվել 13.09.2022 թվականին:
Ներկայացված հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ և 200-րդ հոդվածներով, դատարանը


ՈՐՈՇԵՑ


Հայցադիմումն ընդունել վարույթ, այն ներկայացման օր համարել 10.08.2022թ :
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.

Հեռ..` +37410511813 / 438/

Էլ. փոստ`