Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/24777/02/21 քաղաքացիական գործով պատասխանող «ԴԱ-ԴԷ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիրը:

29.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵԴ/24777/02/21
25 հոկտեմբերի 2022թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ

Պատասխանող՝ «ԴԱ-ԴԷ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին
/ք. Երևան, Ծերենցի փ., 3 շենք, բն. 178/

Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/24777/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Հասմիկ Սուրենի Չոբանյանի ընդդեմ Արա Անուշավանի Մնացականյանի, Ռուզան Ղուկասի Վարդանյանի, Երևան նոտարական տարածքի նոտար Մարինե Սարգսյանի, ՀՀ կադաստրի կոմիտեի, «ԴԱ-ԴԷ-ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 29.04.2019թ. անշարժ գույքի միավորման և 07.05.2019թ. կնքված անշարժ գույքի բաժանման պայմանագրերը և որպես հետևանք սեփականության իրավունքի գրանցման վկայականներն առոչինչ ճանաչելու պահանջների մասին:
Դուք որպես պատասխանող տեղեկացվում եք նախնական դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2023թ. փետրվարի 09-ին, ժամը 12:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նստավայարը Արաբկիր, /հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10 հասցեում, դահլիճ 09/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:

Դատավորի օգնական` Ռ. Ավագյան

Հասցե` ք․ Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-209-092

Էլ. փոստ`