Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՇԴ/2351/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

31.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ
ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

3101, ք.Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. 0312 58559, էլ. փոստի հասցե՝ shirak-dataran@mail.ru
ՇԴ/2351/02/14
31.10.2022 թվական
ՇԴ25-------
Դատական ծանուցագիր

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ Նինա Գալստյանին
ՌԴ, Մորդովիայի հանրապետություն, քաղաք Սարանսկ,
Ն. Էրկայա փողոց, շենք 14, բնակարան 3

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ թիվ ՇԴ/2351/02/14 քաղաքացիական գործին ըստ հայցի Արամայիս Սպարտակի Սահակյանի և Վառո Ռաֆիկի Սահակյանի ընդդեմ Անժելիկ Սուրենի Մեդյանիկի, Էմմա Սուրենի Գրիգորյանի, Ժաննա Ցոլակի Գրիգորյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց` Նինա Գալստյանի, Գոհար Մարկի Սիմոնյանի, Նարինե Մարկի Սիմոնյանի՝ բաժնային սեփականություն հանդիսացող գույքից բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Անժելիկ Սուրենի Մեդյանիկի ու Էմմա Սուրենի Գրիգորյանի ընդդեմ Արամայիս Սպարտակի Սահակյանի, Վառո Ռաֆիկի Սահակյանի, Ժաննա Ցոլակի Գրիգորյանի, Գոհար Մարկի Սիմոնյանի, Նինա Գալստյանի և Նարինե Մարկի Սիմոնյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին,
Սույն գործով նախնական դատական նիստը նշանակված է 24.01.2023 թվականին, ժամը 12:00-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Խնդրվում է ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով:
Միաժամանակ Դուք նախազգուշացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան՝ դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին՝
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ) արդյոք հայցվորի կողմից ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը՝ համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 1498-րդ հոդվածի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


Դատավորի օգնական` Ա. Հախվերդյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 0312 58559

Էլ. փոստ`