Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/39109/02/22 քաղաքացիական գործով Ադելաիդա Կարապետի Կարապետյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

31.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/39109/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ
ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20 սեպտեմբերի թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր Արամ Մկրտչյան/, քննության առնելով հայցադիմումը <<Հայբիզնեսբանկ>> ԲԲ ընկերության ընդդեմ Ադելաիդա Կարապետի Կարապետյանի, Նաիրա Ռազմիկի Մարտիրոսյանի, Հենրիկ Մուշեղի Ներսիսյանի՝ պայմանագրվ պարտքն ամբողջությամբ բռնագանձելու, պայմանագրով նախատեսված տոկոսները հաշվեգրելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

01.08.2022 թ. <<Հայբիզնեսբանկ>> ԲԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Ադելաիդա Կարապետի Կարապետյանի, Նաիրա Ռազմիկի Մարտիրոսյանի. Հենրիկ Մուշեղի Ներսիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը նույն օրը մակագրվել է դատավոր Լ. Սարգսյանին:
08.08.2022 թ. ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Լ. Սարգսյան/ որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
17.08.2022 թ. <<Հայբիզնեսբանկ>> ԲԲ ընկերությունը դատարան կրկին հայցադիմում ներկայացրել ընդդեմ Ադելաիդա Կարապետի Կարապետյանի, Նաիրա Ռազմիկի Մարտիրոսյանի, Հենրիկ Մուշեղի Ներսիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մկրտչյանին է մակագրվել 02.09.2022 թ., ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 2 նստավայր է ստացվել 07.09.2022 թ., իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 15.09.2022 թ.:
Հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ, 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով սահմանված հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր առկա չեն:
Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ, 124-րդ, 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով` դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Հայցադիմումն ընդունել վարույթ և քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Եզրափակիչ դատական ակտը՝ վճիռը, կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2023 թվականին հունվարի 09-ին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.

Հեռ..` +37410511813 / 438/

Էլ. փոստ`