Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/10994/02/22 քաղաքացիական գործով հայտարարություն:

31.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս


՝ Մարտիրոս Հայրապետի Նարինյան
(ՀՀ, Կոտայքի մարզ, ք․ Չարենցավան, 5 թաղ․, 3-րդ շ․, բն․ 9)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
քաղաքացիական գործ թիվ ԿԴ/10994/02/22
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2022 թվականի սեպտեմբերի 22-ին Աբովյան քաղաքում
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դունամալյանը, քննարկելով Ռուզաննա Մարտիրոսի Նարինյանցի կողմից ներկայացված՝ քաղաքացուն մահացած ճանաչելու պահանջի մասին դիմումը վարույթ ընդունելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
(I). Ռուզաննա Մարտիրոսի Նարինյանցի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ Դատարան)՝ 1924 թվականին ծնված Մարտիրոս Հայրապետի Նարինյանցին մահացած ճանաչելու պահանջի մասին:
Ներկայացված դիմումը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին մակագրվել է դատավոր Ա. Դունամալյանին, իսկ դիմումը և դրան կից փաստաթղթերը հանձնվել են դատավորի աշխատակազմին 2022 թվականի սեպտեմբերի 13-ին:
Ուսումնասիրելով դիմումը և դրան կից փաստաթղթերը՝ Դատարանը գտնում է, որ այն ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և առկա չեն նույն օրենսգրքի 126-րդ, 127-րդ և 257-րդ հոդվածներով սահմանված հայցադիմումի (դիմումի) ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը:
(II). Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ռուզաննա Մարտիրոսի Նարինյանցի դիմումը՝ քաղաքացուն մահացած ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
2. Քաղաքացիական գործը նշանակել դատաքննության՝ 2023 թվականի փետրվարի 02-ին, ժամը՝ 15:00-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյան քաղաքի նստավայրում (հասցե՝ ք. Աբովյան, Կոտայքի փողոց 8 շենք, դահլիճ՝ համար 2):
3. Որոշումն օրենքով սահմանված կարգով ուղարկել դիմողին:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ԴՈՒՆԱՄԱԼՅԱՆ

Հասցե` ք. Աբովյան, Կոտայքի փողոց 8 շենք

Հեռ..` +374-223-2-13-39

Էլ. փոստ`