Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/21766/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցում

31.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


Ինքնուրույն պահանջ չներկայացնող
Երրորդ անձ՝ Գարսևան Գեղամի Խամոյանին
/ՀՀ, ք․ Երևան, Անդրանիկի 67 շ., բն. 32/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի <<Ֆինքա>> ՈւՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Թերեզա Գարսևանի Խամոյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Գարսևան Գեղամի Խամոյան, Հովհաննես Գարսևանի Խամոյան, Անահիտ Յախշիբեկի Եղիազարյան՝ բաժինն առանձնացնելու, դրա վրա բռնագանձում տարածելու, բաժինն առանձնացնելու անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում գույքն ամբողջությամբ հրապարակային սակարկություններով վաճառելու, բռնագանձումը Թերեզա Խամոյանին հասանելիք գումարի վրա տարածելու պահանջների մասին թիվ ԵԴ/21766/02/22 քաղաքացիական գործը:

2022թ. հոկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին կայացած նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023թ. մարտի 15-ին, ժամը 10:00-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169 հոդվածի 6-րդ մասով և 199 հոդվածով սահմանված կարգով՝ ուղարկվում է թիվ ԵԴ/21766/02/22 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ. հոկտեմբերի 19-ի որոշումը:

Կից՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը 2 թերթից:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ ՎԱՀԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`