ԹԻՎ ԱՎԴ2/0544/02/19 քաղաքացիական գործով
01.11.2022
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԹԻՎ ԱՎԴ2/0544/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Երրորդ անձ՝ Արկադիա Բենիկի Կարապետյանին
Հասցեն՝ ՀՀ Արարատի մարզ,գ. Ազատավան, Թումանյան փ., տ. 5
ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Մատինյան) 05.04.2019թ.-ի որոշմամբ վարույթ է ընդունվել Իվան Սեդրակի Հակոբյանի հայցն ընդդեմ Գրիգոր Կարապետյանի, երրորդ անձինք Բենիկ Կարապետյանի, Հայկուշ Կարապետյանի, Արկադիա Կարապետյանի` ընդահանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ ՀՀ Արարատի մարզ, գ. Ազատավան, Թումանյան փ., տ 5 հասցեով, ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել դատարան` ՙտեղափոխված՚ նշումով:
Հայտնվում է, որ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 06-ին, ժամը 12:30-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ ՙՀայցադիմումը վարույթ ընդունելու մասին՚ որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան
Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19
Հեռ..` +37423522387
Էլ. փոստ`