ՇԴ1/1295/02/19 դատական ծանուցագիր
01.11.2022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
3101, ք.Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. 0312 58559
ՇԴ1/1295/02/19
01.11.2022 թվական
ՇԴ25-------
Դատական ծանուցագիր
Պատասխանող` Արմեն Վլադիմիրի Մուրադյանին
ՌԴ Շկոտովսկի շրջան, Պրիմորյայի երկրամաս, Ա. Պոդյապոլսկոե,
փողոց Ցենտրալնայա, շենք 5, բնակարան 1
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ1/1295/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Հասմիկ Արայի Մուրադյանի և Արմինե Արայի Մուրադյանի օրինական ներկայացուցիչ Էմմա Ստեփանի Մուրադյանի ընդդեմ Սիլվա Գուրգենի Մուրադյանի, Վլադիմիր Ռաֆիկի Մուրադյանի, Արա Վլադիմիրի Մուրադյանի և Արմեն Վլադիմիրի Մուրադյանի՝ բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Սույն գործով նախնական դատական նիստը կայանալու է 24.01.2023 թվականին, ժամը 15:00-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Խնդրվում է ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատավորի օգնական` Ա. Հախվերդյան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7
Հեռ..` 0312 58559
Էլ. փոստ`