Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՐԱԴ2/0525/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ


ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ

0501,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, հեռ. (0249) 2-21-61, էլեկտրոնային փոստի հասցեն՝
talin-dataran@mail.ru, www.court.am

Գործ թիվ ԱՐԱԴ2/0525/02/22
«02 » նոյեմբերի 2022թ.
Քաղաքացիական գործով պատասխանող`
 Հենրիկ Սպարտակի Իսրայելյանին
/ ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Կրպեյան փողոց, 45-րդ տուն/

ՈՐՈՇՈՒՄ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

նախագահությամբ
դատավոր Զ. Մկրտչյանի
քարտուղարությամբ Վ. Ղազարյանի



18 հոկտեմբերի 2022թ. ք. Թալին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ըստ հայցի՝ «Արարատ բանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Լիդա Հենրիկի Իսրայելյանի, Ռիմա Հենրիկի Իսրայելյանի, Հենրիկ Սպարտակի Իսրայելյանի, Մարիետա Մարատի Խաչատրյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Պարտապան՝ Լիդա Հենրիկի Իսրայելյանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան Լիդա Հենրիկի Իսրայելյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին թիվ ԱՐԱԴ2/0525/02/22 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը,

ՊԱՐԶԵՑ
«Արարատ բանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Լիդա Հենրիկի Իսրայելյանի, Ռիմա Հենրիկի Իսրայելյանի, Հենրիկ Սպարտակի Իսրայելյանի, Մարիետա Մարատի Խաչատրյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Պարտապան՝ Լիդա Հենրիկի Իսրայելյանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան Լիդա Հենրիկի Իսրայելյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին, որը մակագրվել է Դատարանին:
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավոր Զ.Մկրտչյանին տրամադրվել են 09.06.2022 թվականին: Դատարանի 20.06.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
18.10.2022 թվականի դատական նիստի ընթացքում Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով, արձանագրային որոշմամբ որոշել է հրավիրված նախնական դատական նիստն անցկացնել դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված, սակայն դատական նիստին չներկայացած պատասխանողների (ներկայացուցիչների) բացակայության պայմաններում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցի տեսակներն են` 1) վկայի ցուցմունքը. 2) գրավոր ապացույցները. 3) իրեղեն ապացույցները. 4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները. 5) փորձագետի եզրակացությունը. 6) մասնագետի բացատրությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝
1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, 2) ապացուցման կարիք չունեցող փաստերը, 3) ապացուցման ենթակա փաստերը, 4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, 5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կարող է փոփոխել մինչև նախնական դատական նիստի ավարտը:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը նախնական դատական նիստի ավարտից հետո կարող է փոփոխվել, եթե դրա անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողությունների կամ միջնորդությունների քննության արդյունքով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելուց հետո գործին մասնակցող անձինք զրկվում են իրենց նյութաիրավական պահանջները և առարկությունները հիմնավորելու համար նոր փաստ վկայակոչելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝ 1) նոր փաստ վկայակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողության կամ միջնորդության բավարարման արդյունքով. 2) նոր փաստ վկայակոչող անձը հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Վերոգրյալ իրավադրույթների բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ քաղաքացիական դատավարությունում իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը՝ ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով:
ՀՀ սահմանադրական դատարանը, 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված է հետևյալ բանաձևը.
1) գործին մասնակցող յուրաքանչյուր անձ ապացուցում է այն, ինչ պնդում է,
2) չի ապացուցում նա, ով ժխտում է (հասարակ ժխտում):
Ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնի հիմքում դրված բանաձևի բացահայտման և յուրաքանչյուր քաղաքացիական գործով նշված բանաձևի կոնկրետացման նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործին մասնակցող անձի կողմից վկայակոչվող փաստերի բնույթին և իրավաբանական նշանակությանը: Այսպես, գործին մասնակցող անձը պետք է ապացուցի ոչ թե իր կողմից վկայակոչված բոլոր հանգամանքները, այլ իր համար իրավաստեղծ, իրավափոփոխիչ կամ իրավադադարեցնող նշանակություն ունեցող իրավաբանական փաստերը և դրանց հաստատմանն ուղղված ապացուցողական փաստերը (տե՛ս, թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Վերոնշյալ իրավադրույթների լույսի ներքո՝ Դատարանը սույն գործով նախնական դատական նիստի ընթացքում` պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով: Միաժամանակ Դատարանը որոշել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, քննարկել է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը և քննարկել է նրանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
Ամփոփելով, Դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման կարիք չունեցող փաստեր առկա չեն, իսկ գործի լուծման համար էական նշանակություն ունեն և ապացուցման ենթակա են հետևյալ փաստերը.
1) «Արարատ բանկ» ԲԲԸ-ի՝ Լիդա Հենրիկի Իսրայելյան նկատմամբ պարտատեր հանդիսանալու փաստը,
2) Լիդա Հենրիկի Իսրայելյան այլ գույքի անբավարարությունը «Արարատ բանկ» ԲԲԸ-ի նկատմամբ առկա պարտավորության կատարման համար,
3) Լիդա Հենրիկի Իսրայելյան՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Թալին համայնքում գտնվող թիվ 02-003-0224-0527 և 02-003-0216-0008 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերից ընդհանուր համատեղ սեփականության մասնակից հանդիսանալը, մնացած մասնակիցների կազմը,
4) Լիդա Հենրիկի Իսրայելյան բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինությունը,
5) Լիդա Հենրիկի Իսրայելյան բաժնի շուկայական արժեքը,
6) «Արարատ բանկ» ԲԲԸ-ի կողմից ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներին՝ մասնավորապես Ռիմա Հենրիկի Իսրայելյանի, Հենրիկ Սպարտակի Իսրայելյանի, Մարիետա Մարատի Խաչատրյանի բաժինը շուկայական գնով գնելու պահանջ ներկայացված լինելը,
7) ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների՝ Ռիմա Հենրիկի Իսրայելյանի, Հենրիկ Սպարտակի Իսրայելյանի, Մարիետա Մարատի Խաչատրյանի կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելը:
Դատարանն արձանագրում է, որ նշված փաստերի ապացուցման պարտականությունը կրում է հայցվոր՝ «Արարատ բանկ» ԲԲԸ-ն:
Միաժամանակ Դատարանը կողմերի համար սահմանում է ժամկետ՝ ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու համար՝ մինչև հաջորդ նախնական դատական նիստը 06.12.2022 թվականը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 57-րդ, 60-63-րդ, 169-րդ, 171-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ
1. Սույն քաղաքացիական գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի ապացուցման պարտականությունը բաշխել հետևյալ կերպ. Հայցվոր՝ «Արարատ բանկ» ԲԲ ընկերության վրա դնել ստորև թվարկված փաստերի ապացուցման պարտականությունը՝
1.1. «Արարատ բանկ» ԲԲԸ-ի՝ Լիդա Հենրիկի Իսրայելյան նկատմամբ պարտատեր հանդիսանալու փաստը,
1.2. Լիդա Հենրիկի Իսրայելյան այլ գույքի անբավարարությունը «Արարատ բանկ» ԲԲԸ-ի նկատմամբ առկա պարտավորության կատարման համար,
1.3. Լիդա Հենրիկի Իսրայելյան՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Թալին համայնքում գտնվող թիվ 02-003-0224-0527 և 02-003-0216-0008 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերից ընդհանուր համատեղ սեփականության մասնակից հանդիսանալը, մնացած մասնակիցների կազմը,
1.4. Լիդա Հենրիկի Իսրայելյան բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինությունը,
1.5. Լիդա Հենրիկի Իսրայելյան բաժնի շուկայական արժեքը,
1.6. «Արարատ բանկ» ԲԲԸ-ի կողմից ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներին՝ մասնավորապես Ռիմա Հենրիկի Իսրայելյանի, Հենրիկ Սպարտակի Իսրայելյանի, Մարիետա Մարատի Խաչատրյանի բաժինը շուկայական գնով գնելու պահանջ ներկայացված լինելը,
1.7. ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների՝ Ռիմա Հենրիկի Իսրայելյանի, Հենրիկ Սպարտակի Իսրայելյանի, Մարիետա Մարատի Խաչատրյանի կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվել:
2. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև հաջորդ նախնական դատական նիստը 06.12.2022 թվականը:
3. Թիվ ԱՐԱԴ2/0525/02/22 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2022 թվականի դեկտեմբերի 06-ին` ժամը «11:45»-ին, դատարանում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, դատական նիստերի դահլիճ թիվ 1):

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։


ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ




























Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Թալին, Խանջյան 13

Հեռ..` 02492-2-21-61

Էլ. փոստ`