Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԿԴ3/0993/02/20 քաղաքացիական գործով հաղորդագրություն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հրապարակելու մասին

02.11.2022

Տիպ` Քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին հայտարարություն
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մաս

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների
պաշտոնական կայքում հրապարակելու մասին

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն` դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանի վարույթում է գտնվում թիվ ԿԴ3/0993/02/20 քաղաքացիական գործն ըստ դիմումի Նարինե Սուրենի Գևորգյանի՝ Մելքոն Անդրանիկի Կարապետյանին անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին:
Մելքոն Անդրանիկի Կարապետյանի (13.03.1971 թվականին, վերջին հայտնի հաշվառման վայրն է ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս, 2 շենք, բնակարան 20) գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում առաջարկում ենք այն ներկայացնել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին՝ ՀՀ, ք. Երևան Հալաբյան 41 ա հասցեով։

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`